Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ստեփանակերտում մեկնարկել է «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» համաժողովը

Ստեփանակերտում մեկնարկել է «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» համաժողովը
28.06.2014 | 19:58

ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր մեկնարկել է «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովը, որին մասնակցում են միջազգային փորձագետներ, չճանաչված պետությունների կրթության ոլորտի պատասխանատուներ, ինչպես նաև Հայաստանի և Արցախի կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Համաժողովի մասնակիցներին իր ողջույնի ուղերձն էր հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որում, մասնավորապես, նշվում էր. «Նման միջոցառումների անցկացումն Արցախում` Հայաստանի և արտերկրի ճանաչված գիտնականների և փորձագետների մասնակցությամբ, պահանջված է և կարևոր: Արցախի ամենամեծ հարստությունը մեր ժողովրդի մտավոր ներուժն է, որի զարգացումը և հետևողական կատարելագործումը մեծապես կախված է քաղաքակիրթ հանրության հետ կրթության ոլորտում կայուն կապերի և գործնական շփումների հաստատումից և պահպանումից: Այսպիսի տեսլականը լիովին համապատասխանում է նաև միջազգային նորմերին, քանի որ որակյալ և անհատի բազմակողմանի զարգացմանը նպաստող կրթությունը հանդիսանում է երկրի առաջընթացի, մարդու հիմնարար իրավունքների և ժողովրդավարության կարևորագույն բաղադրամասերից մեկը»:
ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ համաժողովը միտված է ներկայացնել կրթությունը` որպես մարդու հիմանարար իրավունքների և ժողովրդավարական արժեքների մաս և վերհանելու բարձրագույն կրթության հիմանահարցերը չճանաչված պետություններում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նախարարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին և ընդգծելով Հայաստանի կրթության ոլորտի փորձը Բոլոնիայի գործընթացի համատեքստում և 2005 թվականից իրականացված բարեփոխումների արդյունավետությունը և ծագած խնդիրները, արտահայտել է նախարարության պատրաստակամությունը` մասնագիտական և կառավարչական բոլոր հնարավորություններն ի սպաս դնել ԼՂՀ-ի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում` Բոլոնիայի գործընթացին միանալու հեռանկարի համատեքստում: «Բոլոնիայի գործընթացը մի եվրոպական ֆենոմեն է, որի նպատակը միասնական եվրոպական տնտեսական գոտու սպասարկման համար երիտասարդ կադրերի պատրաստման միասնական համակարգի, ունիֆիկացման միասնական մեխանիզմի ստեղծումն է: Ակնհայտ է, որ բազմաթիվ երկրներ այսօր չեն հանդիսանում միասնական եվրոպական շուկայի բաղկացուցիչ մասը: Հայաստանը, միանալով վերոնշյալ տարածքին, առաջնորդվել է ներկայիս գլոբալիզացված աշխարհում մեր երիտասարդ սերնդի համար նոր հնարավորություններ և նոր դռներ բացելու հեռանկարով: Եվրոպական միասնական տարածքի մաս հանդիսանալով` Հայաստանն իր ուսանողների և մասնագետների համար նոր ճանապարհ է բացել` ստանալ աննախադեպ հնարավորություն` իրենց մասնագիտական կրթությունը շարունակելու եվրոպական լավագույն ուսումնական հաստատություններում, աշխատելու եվրոպական տարբեր մարմիններում, իսկ մեր բուհերին` հասնելու միջազգային ճանաչման: Բացի այդ, Բոլոնիայի գործընթացը կարևոր է ոչ միայն միասնական որակավորումների և դիպլոմների, այլ որպես միասնական արժեհամակարգի տարածք` խարսխված քրիստոնեադեմոկրատական արժեքների, մարդու արժանապատվության վրա` նպատակ ունենալով եվրոպական մայրցամաքում կառուցել խաղաղ և բարգավաճող հասարակություն: Հիշեցնեմ, որ երկու տարի առաջ Հայաստանն ընտրվել է որպես Բոլոնիայի քարտուղարությունը նախագահող երկիր, որն աննախադեպ իրողություն է և եվրոպական ճանաչման ուղղությամբ կատարված քայլերի ակնառու ճանաչում: Եվ մեր կուտակած փորձը վերջին երկու տարիների ընթացքում կարող է օգտակար լինել նաև Արցախի բուհերի համար` բարեփոխվելու և եվրոպական կրթական տարածքի մաս դառնալու հեռանկարի տեսակյունից: Խոսելով միասնական տարածքի մասին` ակնհայտ է, որ այդ տարածքում կան, այսպես ասած, սև բծեր: Դրանք այն չճանաչված պետություններն են, որտեղ ապրում են հազարավոր երիտասարդներ, ովքեր հաճախում են ուսհաստատություններ, սական նրանց կրթական իրավունքի լիարժեք իրագործման հետ կապված` ծագել են քաղաքական-իրավական խոչընդոտներ, ինչը, ըստ միջազգային և եվրոպական մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղած բազմաթիվ փաստաթղթերի` անընդունելի իրողություն է` կրթության իրավունքի լիարժեք ճանաչման համար: Այս համաժողովի նպատակը քաղաքական չէ, այլ հումանիտար` խարսխված մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների վրա: Այո, Հայաստանը միշտ սատարել և սատարելու է ԼՂՀ-ին` իր կայացման ու ճանաչման ուղղությամբ, այդ թվում` բարձրագույն կրթության ոլորտում: Միաժամանակ շեշտեմ, որ մեր երկու հայկական պետությունների գերագույն արժեքը մարդն է` իր ինտելեկտուալ կարողություններով, որի բացահայտման համար չկա ավելի լավ գործիք, քան ժամանակակից կրթության հնարավորությունները: Իրականում այս համաժողովն աննախադեպ և պատմական իրադարձություն է. երբեք ոչ մի պետություն` ճանաչված և չճանաչված, ոչ մի միջազգային կառույց այսքան բարձր մակարդակով չի բարձրացրել չճանաչված պետությունների կրթության իրավունքի լիարժեք իրագործման հարցը»,-նշել է Արմեն Աշոտյանը` հույս հայտնելով, որ համաժողովի արդյունքում ընդունված հռչակագիրը կդառնա այն առաջին և հիմնարար փաստաթուղթը, որը թույլ կտա վերոնշյալ երկրների համար ստեղծել առավել մեծ հնարավորություններ` ապագայում իրենց ուսհաստատությունների արդիականացման, միջագային ծրագրերում ընդգրկման և կրթության իրավունքի լիարժեք իրականացման համար: Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր փորձագետներին` համաժողովի հրավերն ընդունելու համար, ինչպես նաև ԼՂՀ ԿԳ նախարարությանը և Արցախի պետական համալսարանին` համատեղ ջանքերով համաժողովը կյանքի կոչելու համար:

Դիտվել է՝ 1465

Մեկնաբանություններ